ՀՀ կառավարության նիստերի դահլիճում (Մելիք-Ադամյան փողոց) ժամը 13-ին կմեկնարկի «Ժառանգություն» կուսակցության համագումարը ու թեեւ համագումարի մեկնարկին դեռ երկար ժամանակ կա, ճեմասրահն արդեն բազմամարդ է: Ներկա են ՀՀ քաղաքական դաշտը ներկայացնող գրեթե բոլոր կուսակցությունների ներկայացուցիչները, այդ թվում՝ ԱԺ նախկին պատգամավորներ Ազատ Արշակյանը, Խորեն Թռչունիչը, Աղասի Արշակյանը, Արշակ Սադոյանը եւ այլք:
Ի դեպ, համագումարին ներկաներից մի քանիսը դիմելով Արշակ Սադոյանին՝ ռեպլիկ արեցին՝ այս ի՞նչ է, չորրորդ միկրոֆոնն այլեւս չի՞ աշխատում, ինչին ի պատասխան Սադոյանն ասաց. «Թողեցի՞ն, որ աշխատի»: