Այսօր` մարտի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 07.40–ի սահմաններում «ՎԱԶ 2107» մակնիշի Տ 5394 համարանիշի վարորդը Ազատության պողոտայում Golden Palace հյուրանոցային համալիրի դիմաց բախվել է «ԶԻԼ» մակնիշի 999 ԼՍ 61 համարանիշի աղբատար ավտոմեքենային։ Վթարի հետևանքով «ՎԱԶ 2107»–ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել Երևանի ՃՈ աշխատակիցները, իսկ քննչական աշխատանքները ղեկավարում էր ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Աշոտ Ասատուրյանը։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվեցին Երևանի ՃՈ տուգանային հրապարակ:
Լուսանկարները՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ