Գործարար Սիլվա Համբարձումյանը «Ա1+»-ին հայտնեց, որ շուտով կհայտարարի, թե ո՞ր կուսակցությանն է միանում։
Նա նաեւ կհրապարակի դատարանի որոշմամբ իրեն տրամադրված «Մարիոթ» հյուրանոցում 2011 թ. նոյեմբերի 14-ին տեղի ունեցած միջադեպի տեսաձայնագրությունը, որում պարզ երեւում է, թե Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ինչպես է իրեն հարվածում եւ նվաստացնում։
«Տեսագրության մեջ մանրամասն երեւում է ես ում հետ եմ նստած, ինքը ում հետ եկավ ու ոնց մոտեցավ ինձ։ Ես այդպես մանրամասն չէի հիշում, բայց հիմա որ նայում եմ, զարմացած եմ։ Ես ավելի մեղմ էի ներկայացրել միջադեպը»,- ասաց գործարար կինը։
Նա զարմանում է, թե ՀՔԾ-ն ինչպե՞ս է որոշել, որ Սյունիքի մարզպետի գործողություններում հանցակազմ չկա։
«Պետք է տեսնեն, թե ո՞վ է ուզում դառնալ մեր պատմական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ»,- մեկնաբանեց գործարար Սիլվա Համբարձումյանը։
Կարդացեք նաև
Մանրամասն՝ կարդացեք այստեղ