Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ը ստիպված է սեփական քաղաքական կենսունակությունը ապահովել մարտի 1-ի դերակատարների քաղաքական շարժերի վրա հույս դնելով

Մարտ 02,2012 11:40

Մարտի 1-ի հանրահավաքում, Կոնգրեսի առաջնորդը հայտարարում է, որ Վարդան Օսկանյանի մուտքը ԲՀԿ ողջունելի է, եթե դա նպաստելու է ներիշխանական հակասությունների խորացմանը: Հարց է առաջանում՝ իսկ եթե ներիշխանական հակասությունների խորացմանը մի գեղեցիկ օր էլ Ռոբերտ Քոչարյանը նպաստի, եթե իհարկե մինչ այժմ չի նպաստում, արդյոք Տեր-Պետրոսյանը նաև նրա՞ն է ողջունելու: Սակայն, այստեղ Կոնգրեսի առաջնորդի մտածողության ենթատեքստը շատ պարզ է: Թեև Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարում է, որ Վարդան Օսկանյան-ԲՀԿ միացության հետ Ռոբերտ Քոչարյանը ոչ մի կապ չունի, և նա խորտակված նավ է, իսկ ԲՀԿ-ն ու Օսկանյանը միացել են փոխադարձ պետքականությունից ելնելով, այնուհանդերձ Տեր-Պետրոսյանը բավական դիտողունակ գործիչ է և բավական լավ է ճանաչում Հայաստանի քաղաքական դաշտի անհատներին` քաջ գիտակցելու համար, որ Վարդան Օսկանյանն ինքնին քաղաքական հավակնություններ չունի և ունենալու անկարող տեսակ է, եթե նրա հետևում չլինի Ռոբերտ Քոչարյանը: Բայց Տեր-Պետրոսյանին հենց դա էլ երևի թե պետք է՝ հանել Քոչարյանին թիկունքից:

Կոնգրեսի առաջնորդը կարծես թե ամեն անգամ խոսելով Քոչարյանի ոչնչացվածության մասին, նրան թասիբի է գցում և փորձում հանել թաքստոցից, թերևս հասկանալով, որ այդ դեպքում Քոչարյանը լրջագույն պրոբլեմներ կստեղծի թե՛ հենց ինքն իր, թե՛ նաև Սերժ Սարգսյանի համար: Սակայն, այդ ամենից զատ, Քոչարյանի դուրս գալը կարող է նաև, այսպես ասած, շանս լինել Կոնգրեսի համար, գտնել թիրախ և անխնա խոցել այդ թիրախը, երբ հնարավոր չէ կամ չի ստացվում խոցել գլխավոր թիրախը՝ Սերժ Սարգսյանի դիրքերն ու վերցնել իշխանությունը: Ահա այդ ցայտնոտային իրավիճակում Ռոբերտ Քոչարյանի դուրս գալը Կոնգրեսի առաջնորդներին հնարավորություն կտա գոնե որոշակիորեն շեղել նաև ավելի ու ավելի պահանջկոտ դարձող սեփական համակիրների ուշադրությունը դեպի Քոչարյանը, այդպիսով գոնե առժամանակ փրկելով սեփական դեմքը: Այդ ամենն, իհարկե, հետևանք է համաժողովրդական ռեսուրսի անարդյունավետ օգտագործման, ինչի հետևանքով Կոնգրեսը զրկվեց այդ ռեսուրսից և այսօր մի կողմից դատապարտում է մարտի 1-ի ոճրագործներին սպառնալով պատժել նրանց օրենքի ողջ խստությամբ, մյուս կողմից` ստիպված է սեփական քաղաքական կենսունակությունը ապահովել մարտի 1-ի այդ դերակատարների քաղաքական շարժերի վրա հույս դնելով:

«Ժամանակ»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031