Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՊ-ը, վճռաբեկ դատարանի և փաստաբանների պալատի նախագահները պատասխանատվություն են կրում իրենց ներկայացուցիչների համար

Մարտ 02,2012 11:33

 Հ Ա Ղ Ո Ր Դ Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Դատարան հիշեցնող ԿԸՀ-ում երբևէ նման իրավիճակ չի եղել, պատկերացնու՞մ եք, անգամ, նախորդ քննադատվող ԿԸՀ-ներում՝

բոլոր քվեարկությունները ծայրաստիճանի միաձայն են այն աստիճանի, որ օպերատորի մատը 7 թվից չի կտրվում,

քննարկվող հարցի վերաբերյալ նախապատրաստված որոշման նախագիծը որևէ մեկին չի բաժանվում և նախապատրաստվում են միայն ԿԸՀ նախագահի կողմից,

ԿԸՀ անդամներն, անգամ քարտուղարը, բացարձակապես անտեղյակ են քննարկվող դիմում-բողոքների բովանդակությունից:

Սա դեռ ոչինչ… ՀՀ օրենդրությանը չեն տիրապետում: Մասնավորապես, երեկվա նիստում մեր դիմումներից մեկը մերժեցին այն պատճառով, որ ԿԸՀ նախագահ-նախկին դատավորը տեղյակ չէր «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներին, թույլ չտալով անգամ ընթերցել այն ԿԸՀ նիստում:

Արդյունքում, մերժեցին մեր բոլոր 6 դիմում-բողոքները՝ ի՞նչ հավասար ընտրական իրավունք, ի՞նչ կուսակցական շահ…Միայն «ապացուցեցին» որ ընտրողն իրավունք չունի դիմել ԿԸՀ, մասնավորապես, այն մասին, որ Վարչապետն ահռելի պետական միջոցներ է օգտագործում հօգուտ ՀՀԿական քարոզչության:

Այս պայմաններում, արի ու հասկացրու, որ նոր «ընտրական օրենսգիրք»-ը իրավական ակտ չէ…մի այլ ՀՀԿականի մեղքով, այն է՝ «ընդունվել է» Սահմանադրության 79-րդ հոդվածի դրույթների կոպիտ խախտումներով, քանի որ ԱԺ համապատասխան «նիստը» վարել է պատգամավոր Հ.Աբրահամյանը, որը համաձայն Սահմանադրության 62-րդ հոդվածի դրույթների այդ իրավունքը չուներ, քանի որ ԱԺ նախագահ չէր ու չի եղել:

Այսինքն, ԸՕ-ի հիմքով ընդունված ԱԺ ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ԿԸՀ ժամանակացույցը նույնպես իրավական ակտ չէ՝ ի սկզբանե ապօրինի դարձնելով ողջ ընտրական գործընթացը:

Ի՞նչ պետք է ասեին, չկարողացան անգամ վիճարկել այդ անվիճելի փաստերը, սակայն մերժեցին, այսինքն՝ կեցցե՞ «ազատ ու արդար» ընտրությունները:

Ինչևէ, ԿԸՀ անդամներն, առնվազն ներկայացուցիչներ են՝ ՄԻՊ-ի, վճռաբեկ դատարանի և Փաստաբանների պալատի նախագահների, որոնց պատասխանատվությունը նույնպես անխուսափելի է ԿԸՀ այս որակի…առաջիկա «ազատ ու արդար» ընտրությունների համար:

ՀՊԱԿ լրատվություն

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել