Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրահավաքի հարթակից բոլորովին այլ բան պիտի լսեին

Մարտ 02,2012 11:32

Համաժողովրդական պայքարի հերթական փուլի մեկնարկը տրվեց, եւ այդ մեկնարկը բավականին հաջող էր։ Այն, ի դեպ, ցույց տվեց, որ խոսելու ժամանակներն անցել են. մարդկանց կոնկրետ գործողություններ են պետք։ Հազար ու մի դժվարություն հաղթահարելով Երեւան հասնելն ու հանրահավաքին մասնակցելն, հհարկե, նույնպես կոնկրետ գործողություն է, բայց մարդկանց ավելին է պետք։ Ընդ որում՝ կոնկրետ գործողություն ասվածն ամենեւին էլ երթով դեպի Բաղրամյան շարժվելը չէ։ Եթե որոշված է բոլոր ուժերը կենտրոնացնել առաջիկա խորհրդարանական ընտրությունների վրա, ուրեմն՝ Ազատության հրապարակում հավաքված այդ հազարավոր մարդիկ եւ այդպես էլ Ազատության հրապարակ չհասած տասնյակ հազարավորները պիտի կոնկրետ անելիք ունենան։ Ասենք՝ տուն առ տուն ճշտեն ընտրողների ցուցակները, արձանագրեն արդեն իսկ բաժանվող ընտրակաշառքները եւ այլն։ Ցավոք, այս հարցերի շուրջ երեկվա հանրահավաքում առանձնապես չխոսվեց, թեեւ մարդիկ հենց դրա համար էին եկել։ Նրանք, ինչ է, չգիտե՞ն, թե ինչ թալանչիներ են այս իշխանությունները, չգիտե՞ն, թե ինչ ահավոր ծավալների է հասել արտագաղթը, չգիտե՞ն, թե ինչ սոսկալի չափերի է հասել աղքատությունը, թե ինչ է կատարվում իշխանության վերին ոլորտներում, եւ ուր է հասել կոռուպցիան։ Իհարկե գիտեն։ Համենայն դեպս՝ հանրահավաքի հարթակից չէ, որ պիտի իմանան։ Այդ հարթակից նրանք բոլորովին այլ բան պիտի լսեն՝ թե ինչպես է պետք պայքարել այդ ամենի դեմ։ Այլ հարց է, որ երեկվա հանրահավաքն ինչ-որ իմաստով «թեմատիկ» էր՝ նվիրված էր մարտի 1-ի զոհերի հիշատակին, եւ վստահաբար կարելի է ենթադրել, որ հաջորդ հանրահավաքներն ավելի գործնական կլինեն։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031