Այսօր՝ մարտի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Mitsubishi Pajero մակնիշի 23 PL 222 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ազատության պողոտայից դեպի Սարալանջի նորակառույց ճանապարհի կամուրջի տակ մերկասառույցի պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթե ցանցերին։ Եթե չլինեին երկաթյա նշված ցանցերը, ապա ավտոմեքենան մոտ 300 մետր գլորվելու էր և հայտնվելու 50–ամյակի հուշարձանի հարևանությամբ գտնվող ձորակում։ Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։
Վթարի վայր է ժամանել ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժնի հետաքննիչը։
Երեկ նույն հատվածում դարձյալ մերկասառույցի պատճառով մեկ այլ Mitsubishi Pajero էր վթարի ենթարկվել և հայտնվել ձորում։ Այդ մասիկ երեկ մեզ հայտնել էր ֆոտոլրագրող Գ. Շամշյանը։ Վթարի վայրում հավաքվածները պատմում էին, որ եթե տեղական իշխանությունները ժամանակին միջոցներ ձեռնարկեին, ապա նման վթար տեղի չէր ունենա։
Կարդացեք նաև