Լուրեր են շրջանառվում, թե Հայաստանի ըմբշամարտի հավաքականներից մեկը մոտ օրերս համալրվելու է ռուսաստանաբնակ երկու հայ ըմբիշներով: Բայց ո՞ր ոճը՝ ազա՞տ, թե՞ հունահռոմեական,, հայտնի չէ: aravot.am-ը լուրի ճշմարտացիության մեջ համոզվելու նպատակով դիմեց հունահռոմեական ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանին:: «Ես հավաքականի գլխավոր մարզիչն եմ, բայց նման բան առաջին անգամ ձեզանից եմ լսում: Վերջին տարիներին Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան այնքան է լավացել, որ երկրի սահմաններից դուրս բնակվող հայ շատ ըմբիշներ իսկապես մեր ֆեդերացիային անդամագրվելու ցանկություն են հայտնում: Ես էլ ուրախանում եմ եւ հորդորում՝ անպայման վերադառնբալ Հայաստան: Անկախ այն բանից՝ նրանք հավաքական թիմեր կընդգրկվե՞ն, թե՞ ոչ», – պատասխանեց օլիմպիական չեմպիոնը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ