ՀԱՐՑ. Ձեր կարծիքով՝ մարտի մեկի զոհերի հիշատակը հարգելու համար գործող իշխանությունն արե՞ց ամեն ինչ, թե՞ արհամարհեց նրանց։
ՊԱՏԱՍԽԱՆ. Գործող իշխանությունը երբեք այնպիսի հայտարարություն կամ քայլ չի արել, որը կարող էր ինչ-որ մեկին հիմք տալ մտածելու, որ մարտի մեկի ցավալի իրադարձությունների արդյունքում զոհված մեր հայրենակիցները որեւէ կերպ անուշադրության են մատնվել կամ նրանց հիշատակը պատշաճ կերպով չի հարգվել։ Յուրաքանչյուրս մեր հնարավորությունների եւ իրավունքների շրջանակում պետք է այնպես անենք, որ պետությունը եւ հասարակությունը զերծ մնա նման դեպքերից։ Հասարակությունը միշտ էլ հնարավորություն է ունեցել իր դժգոհություններն արտահայտելու, եւ պետության կարգավորիչ դերն այն է, որ այդ միջոցառումներն իրականացնելիս քաղաքացիների կյանքին եւ գործունեությանը վտանգ չսպառնա։ Ես երբեք չեմ համաձայնի ընդդիմադիրների այն տեսակետների հետ, որ փորձում են շահարկել մարտի մեկի իրադարձությունները եւ դրանք իրենց նպատակներին ծառայեցնել։ Մարտի 1-ը դաս էր յուրաքանչյուրիս համար եւ առաջին հերթին այն ընդդիմադիր գործիչների, որոնք իրենց քաղաքական գործունեության մասն են համարում զանգվածային հավաքները։
ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆ
Կարդացեք նաև
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ
ՊԱՏԱՍԽԱՆ. ԸՆդհանրապես ոչինչ չի արվել, նախ՝ ես չգիտեմ, գործող իշխանությունները մինչեւ այսօր երբեւէ ցավակցե՞լ են զոհերի ծնողներին եւ ընտանիքի անդամներին։ Նախորդ օրը Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակը հարգեցին՝ գնացին, ծաղիկներ դրեցին։ Շատ ուրախ եմ, ես Էլ եմ շատ սգացել իրենց համար, բայց մինչեւ այսօր պաշտոնական մակարդակով որեւէ բան արվո՞ւմ է զոհերի համար։ Ինչի՞ են իրենք առանձնացնում, ինչի՞ են ուզում իրենց վարքագծով ապացուցել, որ իրենք են սպանել մեր երեխաներին։
ԱԼԼԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
մարտի մեկի զոհ Տիգրան Խաչատրյանի մայրը
Պատրաստեց Ադրինե ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
«Ժողովուրդ»