Հատված Հայ ազգային կոնգրեսի անդամ, նախկին քաղբանտարկյալ Երջանիկ Աբգարյանի հետ հարցազրույցից
– Ձեր կարծիքով, ինչո՞վ է պայմանավորված, որ վերջին շրջանում գրեթե բոլոր կանխատեսումներով ընտրական մրցապայքարն ընթանալու է կոալիցիոն երկու կուսակցությունների՝ ՀՀԿ–ԲՀԿ–ի միջեւ։
– Նման բան գոյություն չունի, այս երկու կուսակցությունները թատերական բեմադրություններ են ներկայացնում, դուք էլ հավատում եք, որ հակասություններ գոյություն ունեն: Ուղղակի ապակողմնորոշում են ժողովրդին։
Կարդացեք նաև
– Այդ դեպքում ինչպե՞ս կմեկնաբանեք ՀԱԿ առաջնորդ Լ. Տեր-Պետրոսյանի՝ ԲՀԿ–ի վերաբերյալ քաղաքագիտական վերլուծությունը, ասել է թե՝ համագործակցության կոչը։
– Քաղաքական ուժը միշտ պարտավոր է մյուս քաղաքական ուժից մի բան պոկել, տարրական լոգիկա գոյություն ունի, ախր լավ, էլի։ Դուք ինչի՞ եք այդպիսի բաներ հարցնում։ Պարզ չէ. դե, եթե ուզում են թուլացնեն, քեզանից մի բան պոկեն, ինչի՞ պիտի չանեն, ի՞նչ ա եղել։ Ներքուստ իմանալով, թե ով է, ինչ շան որդի է եւ աշխատում ես նրան թուլացնել՝ նրանից պոկելով ինչ-որ բան, ստացավ՝ ստացավ, չստացավ՝ իր ունեցածը կա ու կա։
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
«Հրապարակ»