Լրահոս
Օրվա լրահոսը

Պատեհապաշտի քաղաքականություն

Մարտ 02,2012 10:14

Երբ Ֆրանսիայի Սենատն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի նախագիծը, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը վայրկյան չկորցնելով հանդես եկավ հայտարարությամբ` ցուցադրելով պաշտոնական Երեւանի շահագրգռվածությունը:

Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի կողմից այդ օրենքը հակասահմանադրական ճանաչելուց անցել է երկու օր, սակայն արտգործնախարարությունը համառորեն շարունակում է անարձագանք թողնել տեղի ունեցածը:

Այնպիսի տպավորություն է, կարծես ընդհանրապես չի լսել դրա մասին, այդ գործընթացները Հայաստանի հետ առհասարակ առնչություն չունեն եւ հարցը վերաբերում է սոսկ Ֆրանսիայի հայկական համայնքին, լավագույն դեպքում` առանձին վերցրած, Սփյուռքին: Այդպես էլ հասկանալի չի դառնում` ինչ է պատրաստվում անել Հայաստանը այն դեպքում, երբ մի կողմից Սարկոզին է հայտարարում նոր օրենսդրական նախաձեռնություն սկսելու մասին, իսկ մյուս կողմից` ողջ հայությունը հայտնվել է սպասողական, անորոշ դրության մեջ:

Հարց է առաջանում` եթե գործ չունեին, ապա ինչի համար էր այն շոուն, որ ցուցադրվում էր, երբ օրինագիծը դեռ հաջող  ընթացքի մեջ էր:  Որտե՞ղ են մնացել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության մասին լոզունգներն ու վանկարկումները: Թե՞ դրանց մասին հիշում են միայն, երբ արանքում նյութական կամ ոչ նյութական ակնկալիք, օգուտ կա: Այլ կերպ, քան պատեհապաշտի վարքագիծ սա հնարավոր չէ գնահատել:

«Երկիր»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031