Մաշտոցի պողոտայում այսօր արտակարգ դրության տպավորություն էր: Ազատության հրապարակում ՀԱԿ-ի հանրահավաքը վերահսկելու համար 100-ից ավելի ոստիկաններ էին խումբ-խումբ շարվել փողոցներում: Aravot.am-ը նրանցից հետաքրքրվեց, թե ուր են պատրաստվում գնալ: Ի պատասխան ոստիկաններից մեկը ցուցամատով երկինքը ցույց տվեց: Մի ուրիշ ոստիկան էլ բացատրեց. «Մեր քաղաքացիները երթ են կազմակերպել, մենք էլ անվտանգությունն ենք ապահովում»:
Նա ասաց, որ հանրահավաքի ընթացքում միջադեպեր չեն եղել. «Չենք թողելու հասարակական կարգը խախտեն ու սադրանքներ անեն»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ