Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ը պատրաստ է զոհաբերության (Տեսանյութ)

Մարտ 02,2012 00:15

«Մարտի 1-ի սպանդը մեզ հիշեցնելով ու ահաբեկելով ոչ մի սակարկության չենք գնա: Չեմ կարծում, որ մենք կահաբեկվենք , մենք պատրաստ ենք զոհաբերության»,- Aravot.am-ի հետ զրույցում, մարտիմեկյան դեպքերը վերհիշելով, ասաց իրավապաշտպան, ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարին: Նրա խոսքերով, մարտի 1-ից 4 տարի է անցել, բայց իրականում ոչ մի բացահատում չի արվել. «Դա նշանակում է, որ Հայաստանում մարդու կյանքի իրավունքը երաշխավորված չէ: Մարտի 1-ին սպանված մարդիկ հանցավոր գործողություններ չէին արել, որ դատապարտվեին մահվան: Գերադասելի էր, որ  այդ օրը ոչ այնքան պատահական մարդիկ զոհ դառնային, այլ նրանք, որոնք պատրաստ էին զոհաբերության,այդ թվում եւ ես, որ պատրաստ էի այդ զոհաբերությանը»: Ընտրություններից հետո հնարավո՞ր են նմանատիպ միջադեպեր, եթե ՀԱԿ-ը չհավաքի իր նախանշած ձայները, պարոն Գասպարին դժվարացավ պատասխանել.«Ձեռնպահ կմնամ քաղաքական վերլուծություններ անելուց, միայն կասեմ՝ լինելու եմ ՀԱԿ-ի թեկնածուների վստահված անձը,  պաշտպանելու եմ արդար ընտրությունները, եթե հետընտրական գործընթացներ էլ լինեն, ես պաշտպանելու եմ մարդու իրավունքները, ոչ մի իրավուքի ոտնահարման դեմ չեմ խոնարհվելու եթե նույնիսկ նոր մարտի 1-եր գրանցվեն: Իրավիճակը չեմ կարող կանխատեսել, քանի որ չեմ կարող ասել իշխանություններն ինչ կանեն կամ Կոնգրեսն ինչ կանի, բայց իմ ընկալմամբ կոնգրեսը մինչեւ հիմա ոչ մի հակաօրիանական քայլի չի գնացել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031