Այսօր՝ մարտի 1-ին, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Երևանի փրկարար ծառայության կազմակերպած ուսումնավարժությունների շարքի հերթական վարժություններից մեկն էլ տեղի է ունեցել «Շանթ» հեռուստաընկերությունում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Շանթ» հեռուստաընկերությունում անցկացված ուսումնավարժանքին ներկա է եղել Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը։ Մանրամասները ֆոտոռեպորտաժում։