Դեռ հունվար ամսին թիվ 010 ընտրատարածքում կատարած հարցման արդյունքում Slaq.am-ը պարզել էր, որ նույն ընտրատարածքի նախկին մեծամասնական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին չորս տարվա ընթացքում բնավ չեն մոռացել, ավելին` ակնկալում են նրա վերադարձը: Եվս մեկ անգամ փորձելով պարզել ընտրատարածքի ընտրողների տրամադրվածությունը` Slaq.am-ը կրկնել է հարցումը և ստացել նույնատիպ արդյունք. Խաչատուր Սուքիասյանի հեղինակությունն այստեղ մնում է անսասան: