Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ում հիմք չունեն ենթադրելու, որ ձերբակալությունը քաղաքական ենթատեքստ ունի

Մարտ 01,2012 22:04

Դեռ փետրվարի 29-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնի  աշխատակիցներն համայնքի տարածքում ապօրինի պահվող զենք-զինամթերքի աննախադեպ զինանոց էին հայտնաբերել: Ոստիկաններն իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, խուզարկություն էին կատարել 47-ամյա Արշավիր  Կարապետյանին պատկանող, Մոլդովական փողոցի 12 հասցեում գտնվող  կաթսայատանը կից շինությունում եւ հայտնաբերել էին ապօրինի պահվող աննախադեպ զինանոց: Երեկ պարզվեց, որ Արշավիր Կարապետյանը, բացի ղարաբաղյան պատերազմի մասնակից լինելուց նաեւ ՀՅԴ անդամ է:

Լրատվամիջոցներն այս առիթով անմիջապես հիշեցին, որ այս  զինանոցը հայտնաբերելուց օրեր առաջ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հայտարարել էր, թե Դաշնակցությունն իշխանություններին ազատ ընտրություններ պարտադրելու նպատակով կամավորներ է հավաքագրում, եւ ենթադրել, թե հնարավոր է, որ սա քաղաքական ենթատեքստ ունեցող «բացահայտում» է, եւ որ իշխանությունները փորձում են ՀՅԴ-ին զսպել ճիշտ այն մեթոդներով, ինչպես կարողացան դա անել ԲՀԿ-ի դեպքում` այդ կուսակցության ներկայացուցիչներին եւ Գագիկ Ծառուկյանին մոտ կանգնած մարդկանց կալանավորելով:

Aravot.am-ի հարցին` արդյոք կուսակցության անդամի ձերբակալությունը քաղաքական ենթատեքստ ունի, ՀՅԴ ԳՄ անդամ Սպարտակ Սեյրանյանը պատասխանեց. «Մենք այս պահին որեւէ բնույթի եզրակացություն, հայտարարություն, ենթադրություն անելու հիմք չունենք»: Մեր ճշտող հարցին` չունեք, որովհետեւ չեք ենթադրում կամ չեք կարծում, որ դա կարող է քաղաքական ենթատեքստ ունենա՞լ, թե՞ դեռ քննարկում, ուսումնասիրում եք վիճակը, Սեյրանյանն արձագանքեց` ասելով, թե ենթադրելու, կասկածելու բան էլ չկա, ենթադրելու կամ կասկածելու համար պետք է հիմք ունենալ: Այսուհանդերձ, դաշնակցական գործիչն ասաց, թե քրեական գործ է հարուցվել, նախաքննությունն է ընթանում, եւ դեռ պետք է հասկանալ, թե ընդհանրապես ինչ է կատարվում:

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031