Երևանի քաղաքապետարանի եւ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի համատեղ նախաձեռնությամբ դեռևս նախորդ տարվա նոյեմբերից մեկնարկած, մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանի 16-րդ թաղամասի բազմաբնակարան շենքերի գազիֆիկացման պիլոտային ծրագրի արդյունքում, արդեն գազիֆիկացվել են թիվ 14 և 15 շենքերը: Գազամատակարարման փորձարկմանը մասնակցել են քաղաքապետարանի և «ՀայՌուսգազարդ» ընկերության ներկայացուցիչները: Բնակիչներն իրենց գոհունակությունն են հայտնել կատարված աշխատանքներից` շնորհակալություն հայտնելով քաղաքապետարանին եւ «ՀայՌուսգազարդին» այս ծրագիրը հաջողությամբ կյանքի կոչելու համար:
16-րդ թաղամասի տիպային բարձրահարկ շենքերը նախատեսված չեն եղել գազիֆիկացման համար, ինչն էլ ավելի է կարևորում այս ծրագրի իրականացումը, որը նաև բնակիչների կողմից երկար տարիներ բարձրացվող խնդիր էր:
Նշենք, որ գազիֆիկացման աշխատանքներն ավարտելուց հետո, շենքերից յուրաքանչյուրում բնական գազից օգտվելու հնարավորություն կունենան 120 ընտանիքներ:
Ծրագրի հաջորդ փուլերում նախատեսվում է գազիֆիկացնել 16 թաղամասի մնացած բարձրահարկերը:
Կարդացեք նաև
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի