Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ մարտի 1-ը հայ ժողովրդի պատմության ամենալուսավոր էջերից մեկն էր

Մարտ 01,2012 18:35

«Մարտի 1-ը սգի օր չէ», հանրահավաքի իր ելույթում հայտարարեց  «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանը: Ըստ նրա, 2008-ի մարտի 1-ը հայ ժողովրդի պատմության ամենալուսավոր էջերից մեկն էր, որովհետեւ այդ օրը ծնվեց՝ ընդհուպ մինչեւ բարիկադների վրա պայքարելու ունակ հայի տեսակը, որի համար ճշմարտությունն ու սկզբունքը ավելին են, քան ցանկացած քաղաքական շահ ու հաշվարկ:

Նիկոլ Փաշինյանը ցուցակ հրապարակեց, թե ովքեր պետք է դատապարտվեն եւ ում ունեցվածքը պետք է բռնագրավվի: Այդ ցուցակում են Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Աղվան Հովսեփյանը, Հայկ Հարությունյանը եւ մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ պաշտոնավարած այլ անձինք: Նիկոլ Փաշինյանի ելույթի ընթացքում Փարանձեմ Տոռոզյանն այրում էր նրանց նկարները, որոնց անունները հնչում էին:

Նիկոլ Փաշինյանը ժողովրդին կոչ արեց նորովի ինքնակազմակերպվել, ասաց, որ մեր երազած Հայաստանը մեզ ոչ ոք չի մատուցելու՝ մենք պետք է այն կերտենք. «Ես ընտրում եմ ապագան, ես ընտրում եմ ազատությունը, որովհետեւ ես Գոռ Քլոյան եմ: Ես Տիգրան Խաչատրյան եմ»: Եվ այդպես հերթով հնչեցրեց մարտի 1-ին բոլոր զոհվածների անունները եւ հայտարարեց. «Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան՝ դուք իմ արյունը չեք մարսելու»:

Նրան հաջորդեց ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանի ելույթը, որը հիմնականում վերլուծեց Հրազդանի քաղաքապետի ընտրությունը: Նաեւ անդրադարձավ ճանապարհների փակ լինելու փաստերին՝ դրանք անվանելով իշխանության վախի վառ դրսեւորում ու ապացույցը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031