Լրահոս
Օրվա լրահոսը

Ձնծաղիկների հեղափոխություն

Մարտ 01,2012 18:11

Սովորաբար առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը 10-15 րոպե ուշացումով էր գալիս ՀԱԿ-ի հանրահավաքներին, իսկ այսօր նախագահը Ազատության հրապարակ եկավ ժամը 18-ից 8 րոպե պակաս: Նախագահը զրույցի բռնվեց հավաքված ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակի անդամների հետ: Նախագահի վերարկուին մեկ հատ ձնծաղիկ էր փակցրած: Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ո՞վ է ձնծաղիկը նվիրել Լեւոն Տեր-Պետրոսյանին: «Թալինի արծիվը»՝ Սափեյան Ժորան»,– ասաց նախագահը եւ շարժվեց դեպի հարթակ՝ «ձնծաղիկների հեղափոխություն» ասելով:

Հավաքվածները Տեր-Պետրոսյանին դիմավորեցին Լե-վոն, Լե-վոն վանկարկումներով ու ծափերով: ՀԱԿ-ի հանրահավաքը դեռեւս չի մեկնարկել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031