Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱԳ փոխնախարարը չմեկնաբանեց նախարարի պահվածքը

Մարտ 01,2012 18:10

«Լեռնային Ղարաբաղի… հարցի լուծման հիմնական խոչնդոտ է այն, որ Հայաստանը գրավել է ադրբեջանական տարածքի զգալի մասը»,- այս հարցն էր օրեր առաջ ավստրիական Der Standard թերթն ուղղել Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին: Եվ ի պատասխան նա մասնավորապես ասել էր. «Ի պատասխան Ադրբեջանի ագրեսիայի Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերը ժողովրդի ֆիզիկական ապահովությունը երաշխավորելու նպատակով, ստիպված էին անվտանգության բուֆերային գոտի ձեւավորել Ղարաբաղի շուրջը»:

ՀՅԴ բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի համար վերոհիշյալ հարցում հնչած ձեւակերպումը ոչ վրիպակ է, ոչ էլ՝ դիվանագիտական քայլ: «Պարզ է, որ իշխանությունների համար տարածքները վերադարձնելու հարց կա: Դրա համար էլ, նախարարը հարցի շտկում չի կատարել: Մադրիդյան սկզբունքները տարածք վերադարձնելու մասին է: Սա անտեսում չէր, այլ քաղաքական կեցվածք»,- Aravot.am-ին ասաց պարոն Մանոյանը:

Նա հիշեցրեց, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը դեռ պաշտպանության նախարար եղած ժամանակ էր հայտարարել, թե ո՞վ է ասել, որ Աղդամը հայկական տարածք է. «Տարածքները վերադարձնելու մասին է խոսում: Նախարարի պահվածքը զարմանալի չէ, ոչ էլ նորություն: Նման պահվածքը նորմալ չէ»:

Aravot.am-ն այս կապակցությամբ պարզաբանում խնդրեց նաեւ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանից. «Ծանոթ չեմ, չեմ կարող մեկնաբանել: Ես կնայեմ, առանց բառացի տեսնելու չեմ մեկնաբանի»

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031