Քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը թերահավատորեն է մոտենում այն հայտարարություններին, թե նոր Ազգային ժողովը մեկ աստիճանով ավելի բարձր է լինելու ներկայիս խորհրդարանից:
«Այն, ինչ ես այսօր եմ տեսնում, թե ինչպես են ուժեղների շուրջը համախմբվում, ինչպես ասում են, ակուլաների շուրջը մանր–մունր ձկները գալիս-կպչում են: Էդ լավը որտեղի՞ց, չեմ հավատում: Կհավատայի այն դեպքում, երբ ամեն մեկը ծրագիր ներկայացներ: Այսօր բացակայում է ծրագիրը՝ ի՞նչ ենք անելու հետագայում: Այսօր բոլորը խոսում են մեծամասնական–համամասնական: Ախր այդ խնդիրը վաղուց պետք է լուծված լիներ մեր ընտրություններում: Դա ի՞նչ մի խնդիր է, որ այսօր մեկը մեկի կոկորդն է կրծում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց պարոն Թոքմաջյանը:
Նրա համոզմամբ, նոր խորհրդարանում էլ գերակշռելու են ասելիք չունեցող ու ուրիշի փոխարեն կոճակ սեղմող պատգամավորները. «Նրանց հեչ պետք չէ, թե ինչ հարց է, նրանց պետք է միայն իրենց բարեկեցությունը: Ես այդպիսի կարծիք ունեմ մեր Ազգային ժողովի մասին: Նորն էլ, դե ասպարեզում տեսնում ենք, էլի, ինչ է կատարվում: Ով շատ է փող բաժանում , էն էլ լավն է»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև