Այսօր՝ մարտի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 14.00-ի սահմաններում Երևան–Մեղրի ավտոճանապարհի 159-րդ կմ–ի հատվածում՝ Սարալանջ գյուղի մոտակայքում, իրար են բախվել Արտաշատ քաղաքի Երևանյան 5/11 հասցեի բնակիչ, 50–ամյա Յուրիկ Յուզբաշյանի վարած «ՎԱԶ 21081» մակնիշի 07 ՕՍ 782 համարանիշի և Գորիս քաղաքի Նարեկացու 17 հասցեի բնակիչ, 29-ամյա Արշակ Հարությունյանի վարած «Մերսեդես» մակնիշի 27 ՕՏ 522 համարանիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով «ՎԱԶ 21081»–ի վարորդ Յ. Յուզբաշյանը ստացել է մարմնական վնասվածքներ և տեղափոխվել է Վայքի քաղաքային հիվանդանոց։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի և հետաքննիչ Ֆեդյա Ավագյանի գլխավորությամբ։ Ժամանել է նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Վայոց ձորի քննչական բաժնի ավագ քննիչ Ժիրայր Հովակիմյանը։ Քննիչի հանձնարարականով մեքենաները տեղափոխվել են ոստիկանության Վայքի բաժնի տուգանային հրապարակ։