Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Հակոբյանի խափանման միջոցը փոխվեց

Մարտ 01,2012 17:07

ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանն «Առավոտին» քիչ առաջ հայտնեց. «Գլխավոր դատախազության Կոռուպցիոն եւ կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի որոշմամբ՝ այսօր կալանքից ազատվել է Տիգրան Հակոբյանը եւ նրա նկատմամբ ընտրվել է խափանման նոր միջոց՝ ստորագրություն չհեռանալու մասին: Այս որոշման մասին հիմք է հանդիսացել նախ այն, որ 24 ԶԼՄ-ների ղեկավարներ դիմել էին գլխավոր դատախազին՝ Տիգրան Հակոբյանին կալանքից ազատելու խնդրանքով:

Եվ ուսումնասիրելով այդ դիմումը, ինչպես նաեւ գործով ձեռքբերված ապացույցները՝ պարզվել է, որ նախաքննության փուլում Տիգրան Հակոբյանը վերականգնել է պատճառված վնասից 10 մլն դրամը, եւ պատրաստակամություն է հայտնել ազատության մեջ գտնվելու դեպքում շարունակել գումարների վերականգնումը, ունի մշտական բնակության վայր, բնութագրվում է դրական: Բայց այդ՝ նա սրտամկանի կրկնակի ինֆարկտ է տարել՝ երկու անգամ վիրահատվել է, վատառողջ է, եւ ունի մշտական բուժման եւ բժշկական հսկողության կարիք: Ուստի դատախազությունը կայացրեց այս որոշումը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031