«Իրատես դե ֆակտո» մամուլի ակումբում այսօր բանավիճում էին ՀՀԿ ներկայացուցիչ Լեռնիկ Ալեքսանյանն ու ՀԱԿ ներկայացուցիչ, հնչակյան Գուրգեն Եղիազարյանը:
Պարոն Ալեքսանյանն իր խոսքում մի քանի անգամ նշեց, որ ճիշտ կլինի, եթե ընդդիմությունը եւ հասարակությունը վստահեն իշխանությանը: Նաեւ նկատեց, որ «չկա մի փայտիկ որեւէ մեկի ձեռքը, որով ամեն ինչ շրջվի, ուղղվի»: Գ. Եղիազարյանն ընդմիջեց Լեռնիկ Ալեքսանյանին, ասելով, թե «կա այդ փայտիկը»: Սակայն Լ. Ալեքսանյանը շարունակեց իր խոսքը, ներկայացնելով, թե ինչու է ինքը միշտ մեղադրում ընդդիմությանը՝ ՀՀՇ-ին եւ մյուս ընդդիմադիր կուսակցություններին. «Մասնակցեք էդ ընտրություններին նորմալ: Կուսակցությունները, որ իրենց ընդդիմադիր են համարում, ձայներ են ծախում: Ձայներ են ծախում իրենց լիդերի գլխավորությամբ: Բառացիորեն ծախում են»:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Կարդացեք նաև