Դիլիջանի «Դիլնետ սերվիս» հ/կ-ն Քանութերփարթ Ինտերնեյշնլի հայաստանյան ներկայացուցչության դրամաշնորհով 2011թ. սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին
Տավուշի մարզի Իջեւան, Դիլիջան, Բերդ եւ Նոյեմբերյան քաղաքներում հարցում է անցկացրել 204 գործարարների եւ բիզնես ոլորտի ներկայացուցիչների ( մենեջերներ, տնտեսագետներ, հաշվապահներ) շրջանում: Հարցվածների մոտ 85 տոկոսը նպատակահարմար չի համարել հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառումը: 70 տոկոսի վկայությամբ` հարկային տեսուչները հարկման համար որպես հիմք չեն ընդունում ՀԴՄ-ների տվյալները:
Տավուշի գործարարների մեծ մասը ցանկություն ունի աշխատել օրենքով, սակայն հարկային տեսուչը չի հավատում, որ ՀԴՄ-ների տվյալները համապատասխանում են իրականությանը: Ըստ «Դիլնետ սերվիսի», այս փոխադարձ անվստահության
մթնոլորտից ելք կարող է լինել ըստ տարածաշրջանների հարկային գոտիավորումը: Այսինքն` սահմանամերձ գյուղը այս առումով պետք է տարբերվի մարզկենտրոնից, մարզկենտրոնն է լ` Երեւանից: Ըստ հարկային գոտիների կիրառվելիք հաստատագրված վճարների չափը կորոշի համապատասխան լիազորված մարմինը:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ