ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանին վրդովեցնում է այն, որ այսօր իշխանությանը թալանի մեջ մեղադրում են մարդիկ, ովքեր իրենք են ամեն ինչ թալանել: «Եթե էս առաջին միլիոնները՝ գողացած միլիոնները, եթե ինչ–որ տեղ օրենքի սահմաններում են, ապա էն ժամանակ իրոք գողացել են, կոպեկներով, եւ հիմա էդ մարդիկ որ խոսում են թալանից, դա չի ընկալվում, պարոն Եղիազարյան, չի ընկալվում»,- դիմելով իր ընդդիմախոս, ՍԴՀԿ ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանին, ասում էր պարոն Ալեքսանյանը: «Օրենքի սահմաններում գողանալը ո՞րն է»,-զարմացավ Գ.Եղիազարյանը, սակայն թույլ տվեց, որ Լեռնիկ Ալեքսանյանը շարունակի իր խոսքը, քանի որ «Ես հանգիստ կարող եմ խոսել, եւ դուք հանգիստ կարող եք խոսել էդ մասին, որովհետեւ մենք երկուսով չենք թալանել»:
«Էդ թալանները կան, բայց մի բան պետք է պահել՝ էն մարդը, որ խոսում է թալանի մասին, ինքը չպիտի թալանած լինի: Ես ահավոր դեմ եմ, երբ որ մարդը խոսում է թալանի մասին, եթե ինքը երեկ թալանում էր, երբ որ մարդը խոսում է բռնապետության մասին, եթե երեկ…եկեք էդ բարոյական բանը պահենք»,- ավարտեց Լ.Ալեքսանյանը:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ