Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահի աշխատակազմի վերահսկողական ծառայության պետը մինչեւ անգամ քենու, տատի ու պապի անունով էլ է տներ վերցրել (Տեսանյութ)

Մարտ 01,2012 16:20

Նորակառույց բնակարանների հարցերով տուժած քաղաքացիներն այսօր կառավարության շենքի բակում Aravot.am-ին ներկայացրին իրենց հետաքննությունը:

Բնակիչները պարզել են, որ նախագահի աշխատակազմի վերահսկողական ծառայության պետը՝ Հովիկ Հովսեփյանը, նորակառույց շենքերից իր համար բնակարաններ է վերցրել՝ նույնիսկ քենու, տատի ու պապի անուններով. «Մենք սկսել ենք մեր սեփական հետաքննությունը ու պարզել ենք, որ մեր երկրում բնակարանները վերցրել են միայն իշխանավորները, ու ոչ թե գումարներով, այլ ռեկետով: Կոնկրետ, մեր փաստացի տվյալներով, նախագահի աշխատակազմի վերահսկողական ծառայության պետ Հովիկ Հովսեփյանը, չարաշահելով իր պաշտոնական դիրքը, վճռով, նույն օրը Կենտրոնի դատավոր Էդիկ Ավետիսյանից վերցրել է 24 վճիռ՝ 25 բնակարանի համար, գումարած 27 ավտոկայանատեղի: Շատ հետաքրքիր է, ի՞նչ սկզբունքով է դատարանը աշխատում՝ ոմանց բնակարանի վճիռ տալով, ոմանց գումարները անհույս սառույցին գրելով»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Jemma says:

    Նրանց փեռքից պարզապես պետք է վերցնել այդ տները ու տալ այն խեղճ ու կրակներին, որոնց քշել են այդ տարածքներից․․․

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031