Aravot.am-ի հետ զրույցում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը նշեց. «Իշխանությունը վերջին չորս տարիների ընթացքում ամեն ինչ արել է, որպեսզի կոծկի մարտի 1-ի մեղավորներին, որպեսզի չբացահայտի բուն հանցագործությունը»:
Մեր այն դիտարկմանը՝ գուցե ընդդիմության կողմից չկա լուրջ հակակշիռ, այդ պատճառով էլ իշխանությունը նման քայլերի է դիմում, պարոն Արզումանյանը պատասխանեց.. «Իհարկե, չկա: Դրա համար էլ ընդդիմությունը պիտի ձգտի խորհրդարանում ձևավորել մեծամասնություն և իշխանությանը ստիպի, որ բացահայտի մարտի 1-ի իրականությունը»:
Aravot. am-ի մյուս դիտարկմանն էլ, թե իշխանության ձեռագիրը չի փոխվել, այսօր էլ մարզերից Երևան եկող քաղաքացիները բազում խոչընդոտների են հանդիպել, պարոն Արզումանյանը պատասխանեց. «Իշխանությունը չի կարող մեկ օրվա մեջ փոխվել, նա ցանկություն չունի փոխվելու, նրան պիտի ստիպես, որ փոխվի»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կարդացեք նաև