Լրահոս
Օրվա լրահոսը

Գարունը Իջեւանում վանդալիզմով եկավ

Մարտ 01,2012 15:57

Գարնան առաջին օրը Իջեւանի քաղաքային զբոսայգում, Տավուշի մարզպետարանից 50 մ հեռավորության վրա, աղտոտված էին խորհրդային տարիներին իջեւանյան քանդակի սիմպոզիումների ընթացքում կերտված 2 քանդակ, նաեւ մի նստարան: Նստարանն ապականված էր փչվող փրփուրով, փրփուրով աղտոտված էին նաեւ 2 քանդակներ:

Քանդակներից մեկի վրա (որի հեղինակն է թուրքմեն քանդակագործ Ջմուդուրդան) դրված էր մետաղյա ջարդված աթոռ: Իսկ արձանի կողքին օղու եւ կոնյակի դատարկ շշերով ցելոֆանե փաթեթ էր: Քանդակված կնոջ բերանին խոշոր քարակտոր կար դրված: Հավանաբար, այս ամենը ինչ-որ «մեսիջ է»:

Դեպքի վայրում եղան Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը, Իջեւանի Շահերի պաշտպանության եւ աջակցության կենտրոնի տնօրեն Վահագն Թամրազյանը, Տավուշի մարզպետարանի աշխատակիցներ:

Քաղաքային զբոսայգու պահակ Հրաչիկ Ավետիսյանն ասաց, որ այդ բարբարոսությունն արվել է գիշերով, ու դա կատարվել է «ինադու»:

Իջեւանի քաղաքային կոմունալ ծառայության բանվոր Ռազմիկ Բախչագյուլյանը կատարվածը համարեց «թշնամություն»: Նրա խոսքերով` նախօրեին քաղաքապետ Վարդան Ղալումյանի գլխավորությամբ իրենք 17 արծաթափայլ եղեւնի են տնկել քաղաքի Ազատամարտիկների հրապարակում, եւ զբոսայգում կատարվածը կապ ունի այդ ծառատունկի հետ:

– Հո չենք կարող տնկված ամեն եղեւնու մոտ պահակ դնել, որ գիշերը չջարդեն, -ասաց Ռազմիկ Բախչագյուլյանը:

Հավելենք, որ Իջեւանի զբոսայգում նախկինում էլ են եղել վանդալիզմի դեպքեր:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031