Լրահոս
Օրվա լրահոսը

«Կկարոտեմ այս սիրուն բեմը, էրեխեքին, ժյուրիին՝ հատկապես Ավետ Բարսեղյանին». Արմեն Մարդանյան

Մարտ 01,2012 16:07

 

 ԱրամMP3-ը հաղորդումը սկսում է, «ազդարարում»՝  այսօր ինչ-որ մեկի օրը չի լինելու: Երեկ՝ փետրվարի 29-ին,  «Հայ սուպերսթարի» 3-րդ գալլա համերգի ամփոփիչ փուլն էր: Մասնակիցները հանդես էին եկել 1960-1970-ական թվականների երգերով, ժյուրին բարձր էր գնահատել ստեղծված «աուրան», մասնակիցների կերպարները, բայց նրանց կատարումներից այնքան էլ գոհ չէր, Անդրեն նկատում է՝ բոլորն էլ «ետ են գնացել», նախկինում ավելի լավ էին ելույթ ունենում: Ժյուրիի գնահատմամբ՝ այս անգամ վատ կատարումներ եղան Էլիզաբեթ Ադիկյանի, Արմեն Մարդանյանի, Լիաննա Արոյանի, Ռիմա Ֆարսյանի կողմից, «վտանգավոր գոտում» էլ հայտնվեցին Անահիտ Հարությունյանը, Էլիզաբեթ Ադիկյանը եւ Արմեն Մարդանյանը: Նախագիծն էլ լքեց վերջինը:

 

Էլիզաբեթ Ադիկյանի մայրը՝ Լուսինե Ավետիսյանը, աղջկանից հուզված էր, սրտատրոփ սպասում էր՝ երբ է հնչելու նախագծից հեռացողի անունը, ասում էր՝ չի ցանկանա, որ աղջիկա անունը հնչի, բայց եթե նման բան էլ լինի՝ Էլիզաբեթն ուժեղ աղջիկ է, ամեն ինչին էլ կդիմանա: Աղջկա նախորդ կատարումից էլ գոհ է, կարծում է՝ երգն էր դժվար:

Էլիզաբեթ Ադիկյանն էլ մտածում էր, որ այս անգամ կհայտնվի «վտանգավոր գոտում», իսկ երբ հայտնվեց, ասում է` լարվածություն չէր զգում. «Որովհետեւ ընկերներով շրջապատված էի, երբ ես նրանց կողքին եմ, լարվածությունը վերանում է»: Երկրորդ անգամ է՝ մասնակցում է «Հայ սուպերսթարին»: «Այս անգամ, որ եկա,  մեծ ակնկալիքներ չունեի, որովհետե 1-ին անգամը ինձ դաս էր եղել: Երբ բեմ բարձրացա, մեծ ակնկալիք չունեի, ասում էի. «էկել եմ, կանցնեմ՝ լավ ա, չեմ անցնի՝ ոչինչ, բայց երբ ժյուրին լավ ընդունեց, լավ բաներ ասաց, շատ ուրախացա»,- ասում է Էլիզաբեթը: Նրան այստեղ ամեն ինչ դուր է գալիս. «Ես  երբեւէ հնարավորություն չեմ ունեցել երգել այսպիսի բեմում, այսպիսի լուսավորությամբ, հնարավորություն  չեմ ունեցալ աշխատել մասնագետների հետ,  չեմ ունեցել հնարավորություն, որ ինձ հատուկ վերաբերմունք ցույց տան թե՜ գրիմյորները, թե՜ դիզայները»: Նախագծում միայն մի բանն է, որ շատ է անհանգստացնում սկսնակ կատարողին. «Ինձ համար ամենավատ օրը չորեքշաբթին ա, միշտ լացում ենք (արցունքները չի կարողանում զսպել- հեղինակ):

 

 

«Ինձ համար ամենավատ օրը չորեքշաբթին ա, միշտ լացում ենք (արցունքները չի կարողանում զսպել- հեղինակ). Էլիզաբեթ Ադիկյան

 

Անահիտ Հարությունյանի համար «վտանգավոր գոտում» հայտնվելն  անսպասելի էր: 2-րդ անգամ էր  կանգնում նախագծից դուրս մնալու վտանգի առաջ. «Արդեն ոչինչ չէի զգում, եթե դուրս մնայի՝ չգիտեմ ի՞նչ կլիներ ինձ հետ», -ասում է նա: Վրաստանից այս նախագծի միակ մասնակիցը հեռուստացույցով էր նախագծի մասին պատմող անոնսը տեսնել, հայտագրվել էր, բայց կասկածել. Վրաստանից դժվար թե մասնակից կանչեն: «Բայց զանգեցին, ես էլ skype-ով ժյուրիի առջեւ երգեցի, շատ էի վախեցել, հետո եկա »,- պատմում է Անահիտը, հիմա էլ այստեղ է, մեծ դժվարությունների գնով՝ մասնակցում է նախագծին, ասում է՝ ցանկանում է ժյուրիի ասածների վրա շատ աշխատել. «Արդեն շատ վաղուց է բեմում եմ, բայց այս բեմ դուրս գալիս շատ եմ հուզվում, երեւի նրանից է, որ պատասխանատվություն եմ զգում, հուսով եմ, որ այլեւս հուզմունքս ինձ չի խանգարի»,- ասում է նա:

«Եթե դուրս մնայի՝ չգիտեմ ի՞նչ կլիներ ինձ հետ». Անահիտ Հարությունյան

 Չնայած նրան, որ Արմեն Մարդանյանն  էր հավաքել հեռուստադիտողի ձայների քիչ տոկոսը եւ դուրս մնացել նախագծից, տրամադրությունը եւ նախկին աշխուժությունը տղան չէր կորցրել: Ինձ հետ զրույցում նորից հիշեց՝ ինչպես  հայտնվեց «Հայ սուպերսթար 5»-ում. Ռոստովում էր դիտել հաղորդման մասին հայտարարությունը, որոշել էր գրանցվել. «2 անգամ գրանցվեցի, սպասեցի-սպասեցի, հետո ես ինքս զանգեցի, ինձ ասացին կարող եմ մասնակցել նախընտրական փուլին, հագա-կապեցի, սիրունացա ու գնացի: Հիվանդ էի, տաքությունով էի գնացել»,- պատմում է նա: Որոշել էր «ակադեմիկ»  երգ երգել, բայց տեսնելով, որ մի տղայի այդպիսի երգ կատարելու  պատճառով հանեցին,  որոշեց երգել լիրիկական բալլադներ՝  Լուիս Միգել, նաեւ՝ Սթիվի Ուանդեր: Նախագծի շնորհիվ էլ նորից եղավ Հայաստանում. «Ես Հայաստանում ծնվել եմ, 1-ին դասարանում սովորել, հիմա գրում եմ, կարդում հայերեն»,- ասում է նա: Անկեղծանում է՝ ինքն իր մեջ պարփակված եւ քիչ շփվող մարդ էր, «Հայ սուպերսթարն» էլ նրան օգնեց ազատվել այդ բարդույթից: Վերադառնալու է Ռուսաստան, այնտեղ նրան առաջարկել են անվճար կրթություն՝ երաժշտական ակադեմիայում: Հետագա  քայլերի մասին էլ ասում է. «Որտեղ իմ սիրտն ինձ հանգիստ զգա, այնտեղ էլ կշարունակեմ  գործուներությունս»: Նախագծից էլ իր հետ տանելու է կարոտ. «Կկարոտեմ այս սիրուն բեմը, էրեխեքին, ժյուրիին՝ հատկապես  Ավետ Բարսեղյանին: Այդ մարդն ինձ համար ինձ համար լավագույն օրինակ է»,- ասում է նա:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031