Լրահոս
Օրվա լրահոսը

Սոցիոլոգ. «Եթե խոսքը բացակայում է, բախումներն են միշտ լինում»

Մարտ 01,2012 15:20

 Քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը մինչեւ հիմա սարսափում է մարտ 1-ի դեպքերը մտաբերելիս: Այսօր «Հենարան» ակումբում նա ասաց, թե այն, ինչ տեսել է 4 տարի առաջ այս օրը, Աստված չանի, որ նորից տեսնի. «Բոլորս էլ գիտենք, ինչի հետեւանք էր: Աթոռակռիվ, իշխանության գրավում»: Նրա կարծիքով, միայն ուժեղ ժողովուրդը կարող է խուսափել «մարտիմեկյան» միջադեպերից. «Հայաստանը թույլ է, տկար, ո՞նց անենք, որ ուժեղ պետություն դառնանք: Ուժեղ լինելու համար, նախ ժողովուրդը պետք է ուժեղանա: Երանի այն օրը, երբ նախագահն այնքան ուժ ունենա, ձեռքը խփի սեղանին ու ասի՝ այ թուրքեր, հերիք չէ՞, մեզ աշխարհով մեկ մոլորեցնեք: Այ այդտեղ է ուժը, որ մենք իրար դեմ դուրս չգանք, այլ թշնամու դեմ»:

Սոցիոլոգ Արթուր Աթանեսյանն էլ հեքիաթներին է հավատում ու կարծում է, որ ամեն ինչ լավ է լինելու «Վերջը լավ է լինելու, այս հեքիաթային արտահայտությանն ենք հավատում»: Պարոն Թոքմաջյանն էլ հավելեց. «Առաջ ասում էինք պայքար, պայքար մինչեւ վերջ: Հիմա ասում ենք, պայքար, պայքար մինչեւ ե՞րբ»:

Իշխանության-ընդդիմության բախումներից խուսափելու համար, սոցիոլոգի կարծիքով, անհրաժեշտ են հաղորդակցման նորմալ մեթոդներ. «Ուղիղ հաղորդակցություն հասարակությանիշխանությանընդդիմության միջեւ: Հաղորդակցվեն ոչ թե կուլիսների ետեւում, այլ՝ դեմ առ դեմ»:

Պարոն Թոքմաջյանն էլ նկատեց, որ աշխարհը շահերի բախում է. «Ամբողջ տարին մեր թշնամին քնած չէ, ում է պետք մեր ազնվությունը, ուժն է ծնում իրավունքը, պետք է ուժեղ լինենք ու ոչ թե իրար, այլ թշնամու դեմ պայքարենք»:

Պարոն Աթանեսյանի խոսքերով, «մարտիմեկյան» բախումները սեւ բիծ են թողնում պետությունների նկարագրում. «Միջազգային նախագծերում, Հայաստանի նկարագրության մեջ այդ իրադարձությունն է միշտ նշվում՝ որպես մեծ մինուս»: Մինուսը վերացնելու համար էլ սոցիոլոգը կրկին ընդգծեց քաղաքակիրթ երկխոսության անհրաժեշտությունը. «Եթե խոսքը բացակայում է, բախումներն են միշտ լինում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031