Լրահոս
Օրվա լրահոսը

Մանվել Բադեյանը բերդի պետերին չի սիրում

Մարտ 01,2012 15:08

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագծի քվեարկությունից առաջ, երբ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը տեղում կանգնել եւ հաշվում էր նիստերի դահլիճում ներկա պատգամավորների թիվը` դրանք հետո քվեարկությանը մասնակցածների թվի հետ համեմատելու համար, ՀՀԿ-ական պատգամավորների նյարդերը տեղի տվեցին: Նախ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը նրան առաջարկեց բարձրանալ նախագահություն` ասելով, թե «տիկին Փոստանջյան, այդ դեպքում եկեք այստեղ, այստեղից ավելի լավ կերեւա», դահլիճում պատգամավորների միջեւ բանավեճ սկսվեց, որը Նիկոյանը լռեցնել չէր կարողանում: Ապա ձայն խնդրեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը. «Այն, ինչ մենք տեսնում ենք լուսատախտակին` հետաքրքիր պատկեր է  (խոսքը գրանցված պատգամավորների թվի մասին էր- խմբ.), այն , ինչ մենք տեսնում ենք դահլիճում` նույնպես հետաքրքիր պատկեր է: Մեր խնդիրն այն է, որ կարողանանք համեմատել, իսկ դրանք չեն համընկնում»:

Ձայն խնդրեց նաեւ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանը. «Պատգամավորը պիտի մտածի ուրիշին հարգելու մասին, իրա վրա չվերցնի բերդի նադզերատելի ֆունկցիա, եւ մեզ դնի հանցագործի տեղ: Ես ինձ վիրավորված եմ զգում, խնդրում եմ ինձ չվիրավորել: Կարող եք համեմատել եւ եթե բողոք ունեք` բողոքեք: Էս ի՞նչ ա, իրանց նշանակել են բերդի պե՞տ, չեմ սիրում ես, բերդի պետ չեմ սիրում ես»:

Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031