Լրահոս
Օրվա լրահոսը

Դռները բացի՛ր …մաշկիդ թշամին է գալիս

Մարտ 01,2012 14:08

Գարունը, զարթոնքը, լույսը, թարմությունը…Դու, մաշկդ, արտաքինդ, առողջությունդ, ինքնազգացողությունդ…Դու և մարմինդ, զարթոնք չեք ապրում:Գարնանային զբոսանքների ծրագրեր ես կազմում ու մեկ էլ նկատում, որ մաշկդ անհարթ է, չոր կամ թեփոտված,տեղ-տեղ թարախակույտեր ու մուգ բծեր են հայտնվել, իսկ նախկին ձյունաճերմակ ժպիտդ էլ այն չէ: Էլ ի՞նչ զբոսանք…

            «Տարվա բոլոր եղանակներին մաշկս փայլուն է ու հարթ, իսկ այս ժամանակաշրջանում բշտիկներն ինձնից անպակաս են»,- ասում է 24-ամյա Աննա Միքայելյանը:

Ըստ մաշկաբան Նարինե Գրիգորյանի`մաշկային խնդիրների առաջացման պատճառ կարող են լինել ջերմաստիճանի տատանումը, սեզոնային փոփոխությունն ու օրգանիզմին անհրաժեշտ վիտամինների պակասը:

«Գարնանը մաշկը անկենդան է դառնում, նրան պետք  է թույլ տալ, որ շնչի»,-բացատրում է Նարինե Գրիգորյանն ու խորհուրդ տալիս.

«Գարնան սկզբին սննդակարգում պետք է ներառել շատ բանջարեղեն, մասնավորապես լոլիկ, գազար և բազուկ, ինչպես նաև՝ ձավարեղեն ու ընկուզեղեն:

Կոսմետոլոգ Լիանա Թևոսյանն էլ իր հերթին խորհուրդ է տալիս տնային պայմաններում փորձել մաշկի տոնուսը բարձրացնող հետևյալ դիմակը ինչպես դեմքի, այնպես մարմնի բոլոր հատվածների համար.

«Կիտրոնի հյութը քսե՛ք մարմնի տվյալ հատվածին և սպասեք 10 րոպե: Նախընտրելի է՝ պրոցեդուրայից հետո լոգանք ընդունելը մաքսիմալ արդյունքի հասնելու համար: Դիմակը հակացուցված է ալերգիկներին»:

Գարնանը առանձնահատուկ ուշադիր պետք է լինել ատամների և լնդերի նկատմամբ: Արնահոսությունների հավանականությունը այս շրջանում համեմեմատաբար  մեծ է: Ատամներին վերաբերող այս և նմանատիպ այլ խնդիրներից խուսափելու համար, ըստ ատամնաբույժ Կարեն Սարբեկյանի, անհրաժեշտ է օգտագործել ընդեղեն և հնդկահավի միս:

Ցանկալի արտաքինը լավ տրամադրության, հաճելի ինքնազգացողության  կարևոր բաղադրատարրերից է :

Այ ցանկալի արտաքինով ու բարձր տրամադրությամբ էլ դիմավորի՛ր գարունը. այն արդեն թակում է դուռդ:

 

Արմինե Հովհաննիսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031