«Սխալ կլինի կարծել, թե ԵՄ-ն նոր միայն իմացավ, որ ՀՀ-ում կոռուպցիա գոյություն ունի, կամ որ դատական համակարգը անկախ չէ եւ այլն: ԵՄ «Հարավային Կովկասին վերաբերող եզրակացություններ» փաստաթղթում տեղ գտած հորդորներն ու հռչակումները կարելի է գնահատել որպես Հայաստանում եվրակառույցների կողմից սեփական քաղաքական ներգրավվածության մակարդակի գործնական ավելացման հայտ»,- ասաց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:
«Առավոտ» օրաթերթ