Լրահոս
Օրվա լրահոսը

«Համացանցը վաղ թե ուշ «կքանդի» արխիվները, գրադարաններն ու խանութները»

Մարտ 01,2012 13:37

Լիլիթի համար սկզբնական շրջանում անսովոր էր էլեկտրոնային գիրք կարդալը, բայց ժամանակի ընթացքում հարմարվեց, ու արդեն հաճախակի է կարդում համացանցի միջոցով, ասում է ` վատ է, որ հայերեն գրքեր քիչ կան: Տարբերություն չի դնում էլեկտրոնային և սովորական գրքերի միջև, բայց նշում է՝ էլեկտրոնային տարբերակի առավելությունը. «Օրինակ, որ գիշերն ես կարդում, եթե սովորական գիրք է, լույսը պետք է վառված լինի, իսկ ինտերնետային տարբերակով, լույսը անջատում ես  ու քո համար լուսավոր կարդում ես:  Սակայն գիտեմ, որ աչքերի համար վատ է»:   Լիլիթի համար համացանցի միջոցով կարդալն այնքանով է հարմարավետ, որ ցանկացած պահին կարող ես ուզածդ գիրքը գտնել ու կարդալ: Խոստովանում է, որ սովորական գրքից երբեք չի հրաժարվի: Հիմա էլ համացանցի միջոցով կարդում է Դօրիանի «Աձխյատման»-ը:

Առցանց գրականություն ներկայացրած առաջին հայ հեղինակը` Դօրիանը, ինչպես ինքն է նշում` եթե չլիներ համացանցը առհասարակ գոյություն չէր ունենա նա. չէին բավականացնի կապերն ու միջոցները, որ նա լիներ առաջատար դիրքերում: Այլապես ստիպված կլիներ մարմնավաճառությամբ կամ մտավաճառությամբ զբաղվեր: Համացանցը մեդիա կոնտեկտի տարածման համար լավագույն հարթակն է: Նշում է ` այն հնարավորություն է տալիս ծախսելով մինիմալ միջոցներ` ձեռք բերել ավելի մեծ լսարան. «Գրողը դադարում է կախման մեջ լինել հրատարակչից, տպարանից կամ գրախանութից: Գիրքն ընթերցողին հասցնելու համար նրանից ֆինանսական միջոցներ չեն պահաջվում»: Դօրիանն ասում է , որ համացանցը թափանցիկ հարթակ է, ու այստեղ ճաշակ չեն թելադրում, ապա ավելացնում է, որ խոսքը տրված է ընթերցողին, ու նա է ընտրնում իր հերոսին: Մի բանում վստահ է, որ գալու է ժամանակ, երբ էլեկտրոնային գրականությունը հաղթելու է ավանդականին: Հույս ունի, որ կտեսնի իր սերնդի՝ ավանդական գրականությունից ընդհանրապես դուրս գալը: «Համացանցը վաղ թե ուշ «կքանդի» արխիվները, գրադարաններն ու խանութները»:

Նարեկը  տանը ունի մեծ թվով գրքերը, և ուրախությունը կրկնապատկվում է, երբ դրանց շարքն  ավելանում է մեկով: Մի քանի անգամ փորձել է կարդալ էլեկտրոնային գրականություն, դժգոհում է. Կարդալուց նյարդայնանում ու չի հասկանում այն մարդկանց, ովքեր գրականություն կարդում են էլեկտրոնային տարբերակով. «Չեմ կարողանում նորմալ բան հասկանալ:  Գիրքը, որ կարդում ես պիտի զգաս էջերը: Անգամ հոտն է հաճելի: Ինտերնետի միջոցով կարդալուց ընկալում եմ, բայց  մի տեսակ չեմ հավատում (ծիծաղում է- Մ.Հ) »: Սովորություն է առաջացել. անպայման կարդում է իր գիրքը,  եթե չի էլ ունենում, ձեռք է բերում ցանկացած եղանակով:

Գրականագետ Հովիկ Չարխչյանը  համացանցով գիրք կարդալը համարում է խիստ անհատական մոտեցում, երբեք չի կարդացել էլեկտրոնային գրականություն. «Ինձ այդպես հարմար չէ, այդ պատճառով էլ չեմ կարդում, բայց եթե ինչ-որ մեկի համար դա հարմար է ու նախըտրելի, ես միայն ուրախ կլինեմ»: Իսկ թե ժամանակի ընթացքում էլեկտրոնային գրականությունը կհաղթի° ավանդականին, գրականագետը ասում է . «Դա նույնն է, եթե ասենք կգա° ժամանակ, որ ժայռի վրա սեպագրին փոխարինի թուղթը: Թերևս գա: Այսպիսին է աշխարհի ընթացքը: Միայն թե դա սոսկ ձևի ու միջոցի հարց է: Իսկ գրականությունը նախ և առաջ բովանդակություն է»:

 

 

Մելանյա Հարությունյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031