Լրահոս
Օրվա լրահոսը

Ավարտվեց «Առաջին անգամ Երևանում» խորագիրը կրող համերգաշարը

Մարտ 01,2012 13:13

Գաֆէսճեան արվեստների կենտրոնում կայացավ «Առաջին անգամ Երևանում» խորագիրը կրող համերգաշարի վերջին համերգը: Եզրափակողները Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանող-երաժիշտներն էին: Այդպիսի համերգաշար անցկացնելու նախաձեռնությունը պատկանում է կոնսերվատորիայի կամերային անսամբլի ամբիոնի վարիչ Ալլա Բերբերյանին:

Մինչ համերգի մեկնարկը, կամերային անսամբլի ամբիոնի դոցենտ Ալիսա Արզումանյանի մոտ մի-քիչ անհանգստություն էր նկատվում: Պատճառը 2-րդ կուրսի ուսանողներներն էին.«Առաջին կվարտետը պետք է նրանք կատարեն: Նոր են սկսում համատեղ հանդես գալ»: Համերգաշարի խորագրի մասին էլ ասում է, որ հանդիսատեսին մինչև հիմա ներկայացված է ստեղծագործությունները առաջին անգամ էին հնչում Երևանում:

Առաջին ստեղծագործությունը շվեդ կին կոմպոզիտոր Էլֆրիդա Ադրեյի կվինտետն էր, որի կազմում հանդես եկան 2-րդ կուրսի ուսանողներ Լուսինե Փչախչյանը-ջութակ, Ռազմիկ Հովհաննիսյանը- 2-րդ ջութակ, Ալբեր Բելլույանը-ալտ, 4րդ կուրսի ուսանող Տարոն Բալյանը-թավջութակ, իսկ դաշնամուրի մոտ 3րդ կուրսի ուսանողուհի Անի Համբարձումյանն էր: Լուսինե Փչախչյանն իր կատարումը գնահատեց բավարար: «Առավոտ երիտասարդական»-ին պատմեց մինչև համերգն ունեցած անհանգստության մասին: Մյուս ստեղծագործությունը Անտոն Արենսկու թիվ 2 տրիոն էր: Այս կազմում հանդես եկան ավելի հասուն երիտասարդ երաժիշտներ հանրապետական եվ միջազգային մրցույթների դափնեկիրներ Քրիստինե Չթչյանը-ջութակ Անահիտ Բարխուդարյանը-դաշնամուր եվ Հայկ Սուքիասյանը -թավջութակ:

Վերջին ստեղծագործությունը Անտոն Արենսկու կվինտետն էր: Այդ կազմում հանդես եկան Լուսինե Աբաղյանը-1ջութակ, Սաշա Աթանյանը -2-րդ ջութակ, Անահիտ Մաթեվոսյանը-ալտ, Միքայել Նավասարդյանը -թավջութակ եվ Անի Համբարձումյանը -դաշնամուր:

 

Արամ Արարատյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031