Այսօր առավոտյան, ըստ «Ազատություն» ռադիոկայանի, պայթյուն է որոտացել Ստամբուլի Շյութլյուս թաղամասում` իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության տեղական եւ Անկախ արդյունաբերողների եւ գործարարների ընկերակցության գլխավոր գրասենյակներին շատ մոտ։
Ինչպես հաղորդում է Turkish Daily News-ը` վկայակոչելով Ստամբուլի ոստիկանապետ Հյուսեյին Չափքինին, հեռակառավարմամբ գործի դրված ռումբի պայթյունի հետեւանքով մարմնական վնասվածքներ է ստացել 10 մարդ։
Թուրքական լրատվամիջոցների տվյալներով` տուժածներից առնվազն 5-ը տվյալ վայրում հերթապահություն իրականացնող ոստիկաններ են։