Լրահոս
Օրվա լրահոսը

Մարգար Օհանյանի եւ մյուսների գործ. պաշտպանը հիվա՞նդ էր

Մարտ 01,2012 12:22

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը քիչ առաջ հրապարակեց ՀՀ Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի, սպայական գնդի հրամանատար Ստեփան Կարախանյանի, տեխնիկ Սամվել Մախմուրյանի եւ ՃՈ տնտեսական բաժնի պատասխանատու Արա Լեւոնյանի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը հետաձգելու մասին որոշումը:

Դատարանը ստացել էր Ստեփան Կարախանյանի պաշտպան Լիանա Գրիգորյանի գրությունը, որով հայտնվում էր, թե հիվանդ է, եւ խնդրում էր հետաձգել դատական նիստը: Դատարանը գտավ, որ անհարգելի է պաշտպանի բացակայությունը, քանի որ հիվանդությունը հաստատող փաստաթղթեր չի ներկայացվել: Մեղադրյալ Ստեփան Կարախանյանն էլ ասաց, որ առավոտյան է իմացել իր պաշտպանի անկողնում գտնվելու եւ ջերմելու մասին: Բայց քանի որ առանց պաշտպանի հնարավոր չէր շարունակել դատական նիստը, այն հետաձգվեց մինչեւ մարտի 13-ը:

Հիշեցնենք, որ այսօր սպասվում էր մեղադրող Հարություն Հարությունյանի մեղադրական ճառը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031