Մարզերից Երևան եկող երթուղային միկրոավտոբուսներն ու տաքսիները վաղ առավոտից չեն աշխատում:Մասնավորապես, hayeli.am-ը ահազանգ է ստացել Արարատի մարզից` Երևանում աշխատող մարդիկ Մասիսից չեն կարողանում հասնել աշխատավայր` վարորդները հրաժարվում են մեքենա վարելուց, ոստիկաններն էլ պարզ հայտարարում են, որ հրահանգ են ստացել` թույլ չտալ, որ խմբերով մարդիկ գնան Երևան, քանի որ այսօր ՀԱԿ-ը մարտի 1-ի կապակցությամբ հանրահավաք է անում: Եվ այսպես հանրահավաքից- հանրահավաք ճանապարհները փակելու հին ու բարի ավանդույթները շարունակվում են: