Երեկ ուշ երեկոյան Նոր Նորքի Մոլդովական 12 հասցեում գտնվող կաթսայատան կից շինությունը, որտեղ ոստիկանները հայտնաբերել են խոշոր քանակությամբ զենք-զինամթերք, ներառյալ մարդու պատկերով թիրախներ, մեր տեղեկություններով պատկանում է դաշնակցական Արշավիր Կարապետյանին։
Այս տեղեկությունը Ա1+-ի հետ զրույցում հաստատեց ՀՅԴ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Սպարտակ Սեյրանյանը։
«Արշավիր Կարապետյանը դաշնակցական է, Ղարաբաղում կռված մեր տղերքից է։ Նախաքննությունը ցույց կտա, հույս ունենք, որ Արշավիր Կարապետյանն այդ զենք-զինամթերքի հետ կապ չունի»։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ