Լրահոս
Օրվա լրահոսը

Քոչարյան. «Բանակի ներգրավվածության խնդիրը պետք է դատապարտված լիներ մինչեւ հիմա»

Մարտ 01,2012 11:42

Պաշտպանության նախկին փոխնախարար, ՆԳ նախկին փոխնախարար, մարտիմեկյան իրադարձությունների ուսումնասիրման նախկին Փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ իր դիրքորոշումը հստակ է՝ քանի դեռ մարտի 1-ի դեպքերի լիարժեք բացահայտում չկա, ինքը չի տեսնում քաղաքական համագործակցության հնարավորություն այն մարդկանց հետ, որոնք առնչություն ունեն մարտիմեկյան դեպքերին։

Գնահատելով այն վիճակը, որը մենք ունենք 2008-ի մարտի 1-ից չորս տարի անց՝ Քոչարյանը նկատեց, որ այս ընթացքում մարտի 1-ի դեպքերի չբացահայտված լինելը հանգեցրեց նրան, որ այսօր արդեն Ազգային ժողովում քննարկվում է մի օրենքի նախագիծ, որտեղ նախատեսվում է բանակի

ներգրավման հարցը լուծել որոշակի օրենսդրության շրջանակներում. «Արտակարգ դրության մասին օրենքի նախագիծը կառավարության կողմից ԱԺ մտցնելը, իմ կարծիքով, մարտի 1-ի դեպքերի ոչ լիարժեք բացահայտման արդյունք է, որովհետեւ եթե իշխանությունները լինեին անկեղծ իրենց հավաստիացումների մեջ, թե մարտի 1-ը կբացահայտվի, ապա նրանք պետք է բացահայտեին նաեւ 0038 հրամանի առկայությունը, իսկ դա նշանակում է, որ բանակի ներգրավվածության խնդիրը պետք է դատապարտված լիներ մինչեւ հիմա»: Քոչարյանի խոսքերով, հենց այդ չդատապարտվածությունը եւ այն լռության մթնոլորտը որը կա, հանգեցրել է նրան, որ այսօր կան մարդիկ, որոնք ցանկություն կունենան վերադառնալ ակտիվ քաղաքականություն, ինչպես Օսկանյանն ու Ռոբերտ Քոչարյանը, եւ շատ շատերը, որոնք ընդհակառակը՝ արդեն պետք է մտածեին չխոսելու մասին. «Այսպես որ շարունակվի, չի բացառվում, որ մարտի 1-ի էջը չփակված՝ մենք նորից հանդիպենք մարտիմեկյան դեպքերի»։

Ըստ Քոչարյանի՝ բանակն այսպիսի գործընթացների մեջ ներքաշելով, մենք կկորցնենք բանակի նկատմամբ վստահությունը, անգամ նման քննարկումներն իսկ մեծ հարված են բանակի հեղինակությանը. «Զինվորականը ներքին քաղաքական գործընթացներին խառնվելու որեւէ իրավունք երբեւէ պիտի չունենա, դա ամրագրված է նաեւ ՀՀ Սահմանադրության մեջ։ Այս օրինագիծն առաջին հերթին պետք է անհանգստացնի այսօրվա բանակի ղեկավարությանը, որովհետեւ վաղը նույն բանակի ղեկավարությունը պետք է կանգնի փաստի առաջ»։

Ամփոփելով՝ Անդրանիկ Քոչարյանը նկատեց, որ այն, ինչ որ ժողովուրդը պետք է իմանար մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ, արդեն գիտի, սակայն մարտի 1-ի դեպքերի իրավական բացահայտման բացակայությունն է այսօրվա իրականության պատճառը. «Այս չորս տարվա չբացահայտման արդյունքն այն է, որ մարտի 1-ի ակտիվ դերակատարներն այսօր ակտիվ քաղաքական գործընթացների մեջ են, ինչպես նաեւ այն, որ արդեն օրինագիծ է ընդունվում, որ բանակը կարելի է օգտագործել սեփական ժողովրդի դեմ։ Սա է այս չորս տարիների արդյունքը՝ ամենահրեշավոր բանը, որ կա»։

 

Անժելա ԽԱՉԱՏՐՅԱՆ

«Ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031