«Բավարիայի» բրազիլացի պաշտպան Բրենոն կարող է 10 տարով ազատազրկվել՝ իր տունը կանխամտածված հրդեհելու համար:
Ինչպես տեղեկացնում է «Bild» հանդեսը, հանցանշանների վերլուծությունն ապացուցել է, որ դա արվել է դիտավորությամբ: Մեղադրանքը Բրենոյին կներկայացվի մարտի վերջին, կամ ապրիլի սկզբին: Ֆուտբոլիստը ծնկի վնասվածքով այս մրցաշրջանում դեռ ոչ մի անգամ «Բավարիայի» կազմում խաղադաշտ չի մտել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ