Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Համրի քաղաքականությունը

Մարտ 01,2012 10:25

Ադրբեջանը խոջալեցիների` սեփական ձեռքերով իրականացրած սպանդն այսօր հաջողոթյամբ փաթեթավորում է որպես հայերի կողմից իրականացված Ցեղասպանություն և արդեն անցել է տարբեր երկրների կողմից այն ճանաչել տալու գործողություններին:

Ղարաբաղյան հակամարտության հետևանք հանդիսացող իր մի քանի հարյուր հազար փախստականների վերադարձման խնդիրը գրեթե հավասարեցրել է ԼՂ-ի կարգավիճակի հստակեցման հարցին, արդյունքում` առհասարակ օրակարգից դուրս մղելով հայ փախստականների վերադարձի, Ադրբեջանում հայկական ջարդերին միջազգայնորեն քաղաքական գնահատական տալու խնդիրը:

Հիմա էլ առանց քաշվելու պաշտոնապես հրապարակավ հաստատում են, որ Իսրայելից գնած մոտ 1,5 մլրդ դոլարի սպառազինությունն ուղղված է Հայաստանի դեմ: Մինչդեռ ընդամենը շաբաթներ առաջ է Ադրբեջանի նախագահը Սոչիում ստորագրել հերթական փաստաթուղթը` պարտավորվելով հրաժարվել ԼՂ հարցը ռազմական ուղով լուծելուց:

Այս ամենը տեղի է ունենում հայկական կողմի գրեթե բացարձականգործության ֆոնին: Ձեռնարկվող ակնհայտ քարոզչական քայլերինՀայաստանը գրեթե ոչնչով չի հակադարձում: Պաշտոնական Երևանըշարունակում է խուլ ու համրի իր քաղաքականությունը, և դա արդեն իսկհանգեցնում է մի իրողության, երբ կորսվում են իրավիճակի ու կարծիքիձևավորման վրա ազդելու հնարավորությունները:

«Երկիր»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031