Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գրախանութները սկսել են վերադարձնել գրքերը

Մարտ 01,2012 10:20

Բանաստեղծ Մարինե Պետրոսյանի գրքերի կեսը «Բյուրոկրատ» գրախանութն արդեն հետ է տվել. «Ասել են, որ այս փոփոխությունների արդյունքում ձեռնտու չէ այդպես վաճառելը, առանց այդ էլ տոկոսը շատ բարձր էր՝ 40 տոկոս գրախանութը պահում էր։ Մի մասը վերադարձրեցին, մի մասը պահեցին, կարծում եմ՝ ժամանակավոր լուծում են գտել»։ Մարինե Պետրոսյանի խոսքերով, մեկ ընդհանուր խնդիր կա. փոխել վերաբերմունքը գրքի, գրականության եւ գրողի նկատմամբ:

Ինչ վերաբերում է գրախանութներին, ապա տրամաբանություն չի տեսնում, թե ինչու պիտի գրախանութը շահագրգռված լինի գիրքը թանկացնելու մեջ, հենց միայն այն պարզ պատճառով, որ գրքերը հիմա էլ են վատ վաճառվում, էլ չասենք դրանք թանկացնելուց հետո: «Գրքերը, որպես ոչ սովորական, առանձնահատուկ ապրանք, ուրիշ վերաբերմունք են պահանջում, հիմա գրքի վրա հարկ դնելով՝ պետությունը ոչ մի օգուտ չի ստանում, ուրիշ բան, երբ սկսեն գիրքը գնել, դրանից հետո պետությունը կարող է օգուտ ստանալ»,- ընդգծեց Մարինեն։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031