Այսօր՝ փետրվարի 29-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։
Ինչպես aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21.00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Բաղրամյան փողոցում Վանաձորի Սիվաշավան 1/20 հասցեի բնակիչ, 39-ամյա Արմեն Ղարաբախթյանը, վարելով «ՎԱԶ 2106» մակնիշի 36 ՍԼ 968 համարանիշի ավտոմեքենան, վրաերթի է ենթարկել Վանաձորի «Տարոն-3» 13/6 հասցեի բնակիչ 63-ամյա Յուրիկ Ալեքսանյանին։
Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է Վանաձորի թիվ 1 հիվանդանոց։ Հիվանդանոցում հավաքվածները Գ. Շամշյանին պատմել են, որ վրաերթ կատարողը աշխատում է ՀՀ ՊՆ X բանակային կորպուսում վաշտի հրամանատար, իսկ վրաերթի հոտևանքով կոտրվել են Յ. Ալեքսանյանի 2 ոտքերը։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները՝ հրամանատար Վարդան Նարգիզյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՊՆ 7-րդ կայազորային քննչական բաժնի քննիչ Արման Աղումյանը։