Այսօր՝ փետրվարի 29-ին, ժամը 20.00-ի սահմաններում Երևան–Արմավիր ավտոճանապարհի 16-րդ կմ–ի հատվածում՝ «Զվարթնոց» հյուրանոցային համալիրի դիմաց իրար են բախվել Էջմիածին քաղաքի բնակիչներ 35-ամյա Գևորգ Մանուկյանի վարած «ԲՄՎ 525» մակնիշի 31 ՕԼ 009 համարանիշի և 36-ամյա Վարդան Մարտիրոսյանի վարած «ՎԱԶ 2101» մակնիշի 12 ՏՏ 302 համարանիշի ավտոմեքենաները։
Հավաքվածները նաև պատմել են, որ ՃՈ աշխատակիցների ավտոմեքենայի լուսարձակող սարքը միացված չի եղել, և միայն վթարից հետո են միացրել, մինչդեռ հավաքվածների մի մասն էլ պնդում էր, որ լուսարձակող սարքը եղել է միացրած, երբ ՃՈ–ն օգնություն էր ցուցաբերում քաղաքացիներին։
Դեպքի վայրում էին ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ հրամանատար Գրիգոր Գրիգորյանի և հետաքննիչ Մհեր Հակոբյանի գլխավորությամբ։ ժամանել է նաև ոստիկանության Էջմիածնի բաժնի հերթապահ խումբը։ Բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան, սակայն քանի որ վարորդները վիճաբանում էին, թե ով է վթարի հիմնական մեղավորը, այդ հանգամանքից ելնելով՝ հետաքննիչ Մ. Հակոբյանի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Էջմիածնի բաժնի տուգանային հրապարակ։