Լրահոս
Օրվա լրահոսը

Շուշան Պետրոսյան. «Մաշտոցի այգու հարցը իմ տան հարցն է» (ձայնագրություն)

Փետրվար 29,2012 21:53

 

Երգչուհի Շուշան Պետրոսյանին  ոգեւորում են Մաշտոցի այգում կրպակների տեղադրման դեմ պայքարող երիտասարդները. «Շատ եմ սիրում էդ երեխեքին, ինձ ոգեւորում են, քիչ են,  բայց խոսում եմ սերուցքի մասին, որ առաջին օրվանից կռիվ են տալիս, ոչ թե գալիս ու գնում են, շոու սարքում: Ինձ նման չէ, սիրտս տրոփում է, բայց մինչեւ հիմա Մաշտոցի այգի չեմ գնացել, որովհետեւ չեմ ուզում գնամ ու դառնամ մյուս գնացողների նման: Ես այնտեղ երկու հոգու տեսա,  ակտիվիստներից մեկն էլ գրել էր այդ մարդու անվան տակ, թե սա է իսկական հայրենասերը, ինքը ուղղակի առողջ ապրելակերպով ապրող մարդ է, բայց հայրենասեր չէ, հայրենասիրությունն արդեն շատ է արժեզրկվել»:

Շ. Պետրոսյանին զարմացնում են այն հայտարարությունները, թե ակտիվիստների պայքարը իրենց ստացած դրամաշնորհների արդյունք է. «Մենուան տեսե՞լ է  այդ գրանտները, ո՞նց կարելի է նման նախադասություն  շպրտել այդ զիլ երեխեքի երեսին, այն դեպքում, երբ երեխեքը, մեջք չունենալով ու իրենց գաղափարին ծառայելով, փրկեցին  Թռչկանի ջրվեժը: Եվ հիմա էլ Թեղուտի կռիվն են անում»:

Երգչուհու կարծիքով, այգի գնացող շոու բիզնեսի ներկայացուցիչներից ու արվեստագետներից քչերն են իսկապես սրտացավ այգու ճակատագրով. «Հովոն զիլ էր խոսում, գուցե նրա հետ շատ հայացքներ չեմ կիսում, բայց նրան հավատում եմ, գիտեմ` անկեղծ էր խոսում, սրտացավ: Ահավոր չեմ սիրում, որ կողքից բորենիների պես մտնում են ու հրաշալի գաղափարը, ամեն ինչը քաղաքականացնում: Այգին  բոլորովին քաղաքականության թեմա  չէ, դա իմ  տան, ձեր տան խնդիրն է, բոլոր  սրտացավ մարդկանց խնդիրն է, ես էդ երեխեքի ցավը տանեմ»:

Շ. Պետրոսյանը չի կարողանում հասկանալ, թե ինչու  են հանրային այգում «բուծիկներին» տեղ տալիս. «Ծառերը կտրում են, ինչ է թե` ինչ-որ մեկը ուզում է բուծիկ դնի, որ իր թուրքական ապրանքը ծախի»: Եթե այգու պահպանության համար պայքարը արդյունքի չհասնի ու քաղաքապետարանի որոշմամբ, այնուամենայնիվ կրպակները սկսեն գործել, երգչուհին հանդես կգա իր առաջարկությամբ. «Իմ պատշգամբի առաջ Նորքի անտառն է, որտեղ ծառեր հատվել են 90-ականներից ու մինչեւ հիմա էլ հատվում են ինչ-որ գործարարների համար: Առաջարկելու եմ, այդ կրպակատերեը փոխհատուցեն ծառերի համար ու ծառերի շիվեր տրամադրեն, դա նրանց համար մեծ գումար չէ՝ 4-5 անգամ ռեստորան գնալու գումար է: Ու այդ շիվերով վերականգնենք Նորքի անտառը»: Շ. Պետրոսյանը վերջում էլ հավելեց, որ ուզում է հավատալ քաղաքապետարանի այն խոստմանը, որ այգում նախատեսված կրպակները ժամանակավոր են գործելու. «Ուզում եմ հավատալ նրանց ասածին, որովհետեւ լավատես եմ»:VOICE003

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829