Լրահոս
Օրվա լրահոսը

«Չորս տարի կարոտով սպասում եմ ծննդյանս ու մորս»

Փետրվար 29,2012 21:09

«Միշտ բարի նախանձով եմ նայել նրանց, ովքեր ամեն տարի նորմալ մարդկանց նման նշում են իրենց տարեդարձը: Չորս տարի կարոտով  սպասում եմ ծննդյանս ու մորս»,- ասում է Արսենը:

Նա  ծնվել է «նահանջ» տարում`փետրվարի 29-ին:  Այսօր Արսենի համար ամենաերջանիկ օրն է: Նրա սպասումները տվեցին իրենց արդյունքները: Մեր հերոսն այսօր ընկերների աջակցությամբ  գտավ իր հարազատ մորը: Մայրը Ռուսաստանում է եղել`հիշողության կորստով է տառապել: Տարիներ հետո, պատահական ընկերներից մեկը տեսել է տիկին Անահիտին ու ճանաչել:

«Ինձ թվում է` նոր եմ ծնվել: Չեմ հավատում, որ գտնել եմ նրան: Սա իմ ամենաուրախ տարեդարձն է: Ինչ լավ է, որ այս օրն եմ ծնվել (հուզվում է ու ժպտում-հեղինակ)»:

Տիկին Անահիտի համար սա նույնպես անակնկալ էր:

«Այս պահին ոչինչ չեմ կարող ասել: Դենի Դիդրոն իր աֆորիզմներից մեկում նշում է, որ հրաշքներն այնտեղ են, որտեղ դրանց հավատում են: Եվ ինչքան շատ են հավատում, այնքան հաճախակի են դրանք պատահում: Այսօր իմ ծննդյան օրն էլ է»,- ասում է տիկին Անահիտը:

Հ.Գ Այդ չորս տարիներին Արսենն իր ծննդյան օրը նշում էր փետրվարի 28-ին:

«Առավոտ երիտասարդականը» շնորհավորհավորում է նրան և բոլոր մարդկանց, ովքեր ծնվել են այս օրը:

 

 

 

                                                                           Անուշ Առաքելյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829