Այսօր՝ փետրվարի 29-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես «Առավոտին» հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 12.00-ի սահմաններում Լենինգրադյան փողոցի թիվ 52 շենքի դիմաց անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը, վրաերթի է ենթարկել 54-ամյա Ասյա Դանիելյանին։ Ա. Դանիելյանը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Կարդացեք նաև
Քիչ առաջ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ տեղեկությունների հիման վրա, ՃՏՀ քննության բաժնի քննիչ Արմեն Ճանճապանյանի հանձնարարականով, վրաերթ կատարելու կասկածանքով ոստիկանություն է ներկայացել 78-ամյա Մերուժան Ավագյանը, ով վրաերթը կատարել էր «ԳԱԶ 31029» մակնիշի 16 ՕՍ 796 համարանիշի ավտոմեքենայով։ Քննիչ Ա. Ճանճապանյանի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ տուգանային հրապարակ։