Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Չինովնիկական քծնանք` ազգային արժանապատվության հաշվին

Փետրվար 29,2012 21:02

 

Օրերս կայացած մի շնորհանդեսի ժամանակ, ինչի մասին գրել եմ նաեւ «Առավոտում»,   Հայաստանում Իտալիայի դեսպան Բրունո Սկապինիից  հետաքրքրվել էի՝ ինչո՞ւ է դեսպանատունը մշտապես մամուլի հաղորդագրություններն ուղարկում անգլերեն եւ  չի հարգում ՀՀ «Լեզվի մասին» օրենքը, որի մասնավորապես 4-րդ հոդվածի համաձայն՝«Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող արտասահմանյան պետական մարմինները,ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները պարտավոր են պետականվերահսկողության ենթակա փաստաթղթերը զուգակցել հայերենով»: Հայաստանում Իտալիայի դեսպանն էլ եվրոպական ժպիտով պատասխանել էր, թե դա այն հարցը չէ, որի վրա արժե կանգ առնել, ինքը հաճույքով իտալերեն  հաղորդագրություններ էլ կտարածեր, բայց այդպես վարվելու փոխարենն դա անում է փոխանցող լեզվով` անգլերենովՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանն էլ այդ օրը պաշտպանել էր դեսպանին ու այնպես էր վիրավորվել դեսպանին ուղղված իմ հարցից, որ միկրոֆոնով հայտարարել էր, թե տվյալ պարագայում Հայաստանի հանդեպ հարգանքի բացակայության մասին խոսք լինել չի կարող: Իսկ ավելի ուշ, միջանցքում փոխնախարարը արդարացել էր, թե  ոչ մի երկրում իտալական կառավարությունը այդքան ներդրում չի անում, որքան Հայաստանում:

Շատ բնական է, որ տարբեր տրամաչափի մեր պաշտոնյաները քծնում են օտարներին, տվյալ դեպքում, իտալացիներին ու իրենց ազգային արժանապատվության հաշվին զիջումներ կատարում: Մարդիկ գուցե բարոյապես տուժում են, բայց շահում այլ հարթություններում: Օրինակ մշակույթի նախարարը ահագին սերտաճել է Իտալիային. այնտեղ իտալական կենտրոն է մտածել որդու համար, իտալուհի հարս գտել: Եվ հենց նրանց տեսնելու համար է, որ նախարարը  ու իր ամուսինը երբեք չեն զրկում իրենց «իտալական» գործուղումներից: Ներկայումս ոչ մի բանի գծով եւ միշտ փոխնախարար Արթուր Պողոսյանը նույնպես որոշակի իտալասեր է, դրա համար էլ Վենետիկի բիենալեին մարդը մեկնում է ոչ թե մենակ, այլ ընտանիքով, բնականաբար վճարելով ո’չ սեփական գրպանից: Ինչ վերաբերում է մյուս փոխնախարարին` Արեւ Սամուելյանին, նրա ծառայողական տուրիզը արդեն աքսիոմի նման բան է եւ հավելյալ ապացուցման կարիք չունի:

Ի դեպ, մշակույթի նախարարությունում բոլոր նրանք, ովքեր նախարարի մտերիմներն են` տարբեր ծրագրերով  զանազան վերապատրաստումներ են անցնում Իտալիայում, ոմանք նույնիսկ մի քանի անգամ: Բայց նրանց նպատակը իտալերեն սովորելը կամ այդ երկրի մշակույթն ուսումնասիրելը չէ. ուղղակի մարդիկ մտածում են հայտնի ֆիլմի հայտնի հերոսի նման. «Կյանքը դմակ է, դանակ ունես` մի կտոր էլ դու կտրի»: Ախր կարճաժամկետ այդ չինովնիկները սովորական մահկանացուներ  են եւ որեւէ գործով կամ աննախադեպ արժանիքի հաշվին անմահանալու ոչ մի հնարավորություն չունեն, դրա համար` գրողի ծոցը ազգային շահն ու արժանապատվությունը: Բայց չէ՞ որ դա նողկալի է, պարոնայք/տիկնայք…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829